ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:
«Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Հրաչյա Թաշչյանին նշանակել վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (06-2-Ղ1-1)՝ 3 տարի ժամկետով»,- նշված է վարչապետի որոշման մեջ։
Հիշեցնենք՝ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը թափուր էր մնացել Ծովինար Համբարձումյանին Իտալիայում ՀՀ դեսպան նշանակելուց հետո: