Օրվա կորոնաթիվը: Հաստատվել է 526 նոր դեպք, առողջացել է 573 քաղաքացի:
Կբացվեն ևս 3 վերակենդանացման բաժանմունքներ, իսկ արտակարգ դրության պայմաններում կգործի առողջապահության միասնական կառավարման համակարգ: Կառավարությունը նախագիծն ուղարկեց խորհրդարան:
Մինչև նոր օրակարգը, խորհրդարանը հաստատեց երեկ քննարկված նախագծերը: Զոհված զինծառայողի ծնողը կամ այրին կարող է անվճար բարձրագույն կրթություն ստանալ:
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան: ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Մուլտի գրուպի» մաս կազմող «Օնիրա քլաբ» ընկերությունը պետությանը հասցրել է 30 մլրդ դրամի վնաս:
Վրաստանում կա ընդամենը 963 վարակակիր: Այսօրվանից հարևան երկիրը բացել է օդային սահմանը հինգ եվրոպական երկրների համար:
Եվ բոլոր զինվորներին բարի վերադարձ մաղթանքով վարչապետը հայտնել է որդու զորացրման լուրը: