Լա Լիագայի 35-րդ տուրում «Էսպանյոլի» հետ խաղում «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը միակ ու հաղթական գոլը հեղինակելուց հետո մեկնաբանել է թիմի ելույթները՝ փոխանցում է Marca-ն.
«Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու է այն իրավիճակի պատճառով, որում գտնվում է «Էսպանյոլը»։ Կիրակի օրվա խաղից հետո հոգնել էինք, ու դա ազդել էր ինտենսիվության վրա։ Բայց գլխավորն այն է, որ հաղթեցինք ու 3 միավոր վաստակեցինք։
Կարծում եմ՝ վտանգավոր պահերի քիչ լինելը մրցակցի արժանիքն էր։ Նրանք հետևում 5 հոգով էին խաղում, ու մենք ազատ գոտիներ քիչ ունեինք։ Երկրորդ կեսում մենք հեռացում ունեցանք, ու նրանք թվային առավելություն ունեցան։
Ինչ վերաբերում է տակտիկային, դա մարզչի գործն է։ Դա նա է ընտրում։ Անհրաժեշտ է ճիշտ բանաձև ընտրել հաջող ելույթների համար, ու մենք միշտ կաջակցենք նրան։
Հիմա պիտի հաղթենք մնացած 3 խաղում ու սպասենք, որ «Ռեալը» սայթաքի։ Բայց մտածելու ենք միայն մեր խաղի մասին»: