COVID-19-ի բռնկումները շատ երկրներում չեն վերահսկվում, և համավարակի տարածման տեմպերն ամբողջ աշխարհում դեռևս արագանում են: Վերջին վեց շաբաթների ընթացքում վարակի դեպքերը կրկնապատկվել են: Նման հայտարարությամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:
«Մենք գիտենք, որ եթե պետությունները ցուցաբերում են հանրային առողջապահական հիմնարար միջոցների վրա հիմնված համապատասխան մոտեցումներ, ապա կորոնավիրուսի բռնկումները կարող են վերահսկողության տակ վերցվել: Սակայն աշխարհի շատ երկրներում վարակը չի վերահսկվում: Վիճակն ավելի է վատանում: Մահացել է ավելի քան 544000 մարդ: Համավարակը դեռևս արագանում է: Վարակի ընդհանուր դեպքերը կրկնապատկվել են վերջին վեց շաբաթում»,- հայտնել է ԱՀԿ-ի ղեկավարը: