Worldometers կայքը ներկայացնում է կորոնավիրուսի գլոբալ վիճակագրությունն այսօր:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 12 միլիոն 198639-ի, մահացության ցուցանիշը կազմում է 552791, ապաքինվել է 7 միլիոն 95726 հիվանդ:
Վարակվածների ու մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները: Այստեղ կա 3 միլիոն 159671 վարակված, մահացել է 134888 մարդ, ապաքինվել՝ 1 միլիոն 393256-ը:
Երկրորդ հորիզոնականում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում վարակված է ավելի քան 1 միլիոն 716196 բնակիչ: Մահացության ցուցանիշն ավելի քան 68000 է:
Երրորդ տեղում է Հնդկաստանը՝ 771833 վարակվածով: Մահացության թիվն անցել է 21000-ից:
Չորրորդը Ռուսաստանն է: Այս երկրում վարակված է 707301 մարդ, մահացել է ավելի քան 10800 հիվանդ, ապաքինվածների թիվը գերազանցում է 481000-ը:
Պերուն հինգերորդն է: Այստեղ կա 312911 վարակված, մահացել է ավելի քան 11000 հիվանդ:
Հաջորդում են՝ Չիլին, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Մեքսիկան, Իրանը, Իտալիան, Պակիստանը, ՀԱՀ-ը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Գերմանիան, Բանգլադեշը, Ֆրանսիան, Կոլումբիան, Կանադան, Կատարը:
Ըստ Worldometers կայքի՝ Հայաստանը վարակվածների թվով աշխարհում զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը: