ՌԴ Խաբարովսկի նահանգապետ Սերգեյ Ֆուրգալն այսօր բերման է ենթարկվել 2004-2005 թվականներին մի շարք ձեռներեցների սպանության կազմակերպման մեղադրանքով՝ գրում է Gazeta.ru կայքը:
Բերման ենթարկվելու ժամանակ նահանգապետն իր մեղքը չի ճանաչել: Սերգեյ Ֆուրգալը նշել է, որ տեղյակ չէ իրեն բերման ենթարկելու պատճառի մասին:
Ֆուրգալը Խաբարովսկի նահանգապետ էր դարձել 2018-ին՝ ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ ստանալով ձայների մոտ 70 տոկոսը: Ստուգվում են նաև նահանգապետի՝ Խաբարովսկի երկրամասում այլ ծանր հանցագործությունների մասնակցության վարկածները: