ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ Մ2, Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 363+700 հատվածում կողաշրջվել է բեռնատար մեքենա։ Վթարի հետևանքով ճանապարհը միակողմանի փակ է։ Վթարի վերացման ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։