ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը մերժել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը:
Հիշեցնենք՝ Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա՝ դատական նիստում Խաչատրյանի հասցեին դատավորի հայտարարությունների հիման վրա: «Հույս ունեմ՝ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին»՝ ասել էր Ազարյանը: