Միացյալ Նահանգները հայտարարել է Կիպրոսի հետ առաջին անգամ զորավարժություններ
անցկացնելու մասին՝ մարտահրավեր նետելով ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային՝ գրում է Al Arabiya-ն:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Կիպրոսի Հանրապետության հետ առաջին անգամ անցկացվող զորավարժությունները «անվտանգության հարաբերություններն ընդլայնելու» ծրագրի մաս են կազմում:
ԱՄՆ Կոնգրեսն անցյալ տարի դադարեցրել էր մեկ տասնամյակ շարունակ կիրառվող զենքի էմբարգոն կղզու նկատմամբ, որի հյուսիսային 1/3 հատվածը գրավել է Թուրքիան:
Միաժամանակ պաշտոնական Անկարան զգուշացրել է տարածաշրջանում անկայունության մասին: Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ էմբարգոյի կասեցումը կհանգեցնի կղզում ուժերի հավասարակշռության խախտման: