Իտալական Ա սերիայի 31-րդ տուրի շրջանակում «Ռոման» ընդունել էր «Պարմային»։
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացել է հյուրերի կիսապաշտպան Յուրայ Կուչկան։ Մինչև ընդմիջման գնալը «Ռոման» հավասարեցրել է հանդիպման հաշիվը։ 43-րդ րոպեին երկրորդ անընդմեջ խաղում աչքի է ընկել Հենրիխ Մխիթարյանը։
57-րդ րոպեին կրկին փայլել է մեր հավաքականի ավագը: Մխիթարյանի փոխանցումից հետո Ջորդան Վերետուն հեռու տարածությունից գրավել է մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:1։
Այսպիսով, կորոնավիրուսային դադարից հետո վերսկսված առաջնությունում «Ռոման» առաջին հաղթանակը տարավ՝ միավորների քանակը հասցնելով 51-ի։