Իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ՝ «Ռեալը» վաճառքի է հանել հարձակվող Լուկա Յովիչին: Ըստ աղբյուրի՝ «Արքայական ակումբում» հիասթափված են Յովիչի անցկացրած մրցաշրջանից:
Սերբ հարձակվողը, որի համար «Ռեալը» «Այնտրախտին» վճարել էր 60 միլիոն եվրո, ընթացիկ մրցաշրջանում դարձել է 2 գոլի հեղինակ: Բացի անարդյունավետ խաղից, ֆուտբոլիստն իր սառը բնավորության պատճառով չի կարողացել լավ հարաբերություններ ստեղծել թիմի ֆուտբոլիստների և մարզիչների հետ:
Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբը սկզբում ցանկանում էր վարձավճարով զիջել հարձակվողին, բայց այժմ պատրաստ է նաև վաճառել նրան՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Յովիչի ծառայություններով հետաքրքրված են անգլիական և իտալական ակումբները: