Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում` տեղեկացնելով, որ 100 միլիոն դրամ կհատկացվի համայքային ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցներին, որոնք ներգրավված են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում:
«Երևանի քաղաքապետի որոշմամբ, քաղաքապետարանի պարգևատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի համայքային ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցներին, որոնք ներգրավված են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում»,- գրել է նա: