Ստեփանավանի բնակիչներն ահազանգում են, որ Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում անհասկանալի նյութեր` մեծ քանակությամբ:
Այսօր Ստեփանավանի քաղաքապետը` համապատասխան հանձնաժողովի և ոստիկանության ներկայացուցչի հետ, այցելել է Ձորագետի այն հատվածը, որտեղ լցվում են թափոնները: Նշված տարածքում պարզ է դառնում, որ ծանր մետաղների պարունակությամբ ջուրն անարգել լցվում է գետը` փոխելով ջրի գույնը: Նույն վայրում տեսանելի են նաև չորացած ծառեր. սա, հավանաբար, այդ թափոնների հետևանք է:
Նշենք, որ նման ահազանգ հնչում է ոչ առաջին անգամ: Քաղաքապետարանում կազմված հանձնաժողովի ներկայացուցիչները գետի երեք հատվածներից ջուր են վերցրել, որը կուղարկվի փորձաքննության, իսկ կազմված արձանագրությունը կուղարկվի Լոռու մարզպետարան:
Ստեփանավանի համայնքապետարանը հորդորում է հանքի պատասխանատուներին` օր առաջ միջոցներ ձեռնարկել այս աղետը կանխելու ուղղությամբ: