Սերբիան պարետային ժամ է հաստատել ուրբաթից երկուշաբթի՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով: Այս մասին հայտարարել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ հայտնում է РИА Новости-ն:
Բացի դրանից՝ մայրաքաղաք Բելգրադում սահմանափակումները, ներառյալ տանը և փողոցում հինգ հոգուց ավելի խմբերի հավաքն արգելելը, ուժի մեջ կլինեն բոլոր օրերին: Վուչիչը նշել է, որ քաղաքում արդեն զբաղված են բոլոր բուժհաստատությունները:
Վերջին տվյալների համաձայն՝ Սերբիայում կորոնավիրուսային պանդեմիայի ընթացքում գրանցվել է վարակի ավելի քան 17 հազար դեպք, մահացել է 330 հիվանդ: