Հանրապետական կենտրոնական հավաքակայանի տարածքում պաշտպանության նախարարության «Զինառ» ՓԲԸ-ն տեղադրել է ջրի դիսպենսերներ (քուլեր)՝ զորակոչիկներին անվճար խմելու ջրով ապահովելու համար։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Սա կարևոր է համաճարակաբանական տեսանկյունից, քանի որ թույլ է տալիս պահպանել սանիտարական կանոնները, զերծ մնալ կուտակումներից, օգտվել մեկանգամյա օգտագործման բաժակներից, ինչպես նաև երաշխավորված է խմելու ջրի անվտանգությունը»,- գրել է ՊՆ խոսնակը։