ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել` պարզաբանելով, որ նախարարի` ասուլիսից րոպեներ հետո քրտնելն ամենևին կապ չունի դիմակի առկայության հետ, ինչպես թյուր կարծիք են հայտնում համացանցում:
«Հայտնի» բժիշկներից մեկը լուսանկարներ է տարածում, իբր նախարարը ասուլիսից 3 րոպե հետո քրտնում է և դա փորձում է վերագրել դիմակի առկայությանը: Ի՞նչ է կատարվել իրականում
Նախարարը գնացել է ոտքով, 30 րոպեից ավելի քայլել է և միանգամից նստել ասուլիսի:
Տարածած լուսանկարներում պարզ երևում է, որ Արսեն Թորոսյանն առհասարակ դիմակին չի դիպչում:
Հ.Գ Կեղծիք տարածելով լայքեր հավաքելը որոշ շրջանակների համար դարձել է «հաճելի» զբաղմունք»,- գրել է խոսնակը: