Թուրքիայի հետ սահմանային սիրիական Թել-Աբյադ քաղաքում՝ Ռաքքա նահանգի հյուսիսարևելյան հատվածում, ականապատ մեքենա է պայթել: Նախնական տվյալներով` կա 8 զոհ, ևս 27 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ զոհերի թվում երկու խաղաղ բնակիչ կա: Պայթուցիկը գործարկվել է ահաբեկչական խմբավորումներից մեկի կողմից: Պայթյունը որոտացել է հրապարակում, որտեղ նախկինում տեղակայված է եղել քրեական ոստիկանության շենքը: