Ժամը 17:00-ին պայթեցման եղանակով փլվեց Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» ընկերության շենքը: Աշխատանքներն իրականացնում է «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ընկերությունը:
Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտնագությունն ապահովելու համար ժամը 16:30-ից 17:30-ը Ագաթանգեղոսի - Գրիգոր Լուսավորչի փողոցներ, Ագաթանգեղոսի փողոց - Արշակունյաց պողոտա - Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց - Սևանի փողոց - Արշակունյաց պողոտա հատվածներում սահմանափակվել էին ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և շտապօգնության մեկ բրիգադ իրականացրել են հերթապահություն։