Այս պահին դիմակների մասով ուսումնասիրություն է կատարվում, ավարտից հետո պատկերն ամբողջական կներկայացվի: Այդ մասին ԱԺ-ում, պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին, ասաց ՏՄՊՊՀ անդամի թեկնածու Կարեն Սեդրակյանը:
Նա վստահեցրեց, որ մինչ այս կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չի եղել դեպք, որ դիմակը ձեռք բերվի 20 դրամով, վաճառվի 200 դրամով: Թեկնածուի խոսքով՝ եռաշերտ դիմակները շուկայում տատանվում են 90-150 դրամի սահմանում: