Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Կառավարությունը հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Կարեն Սեդրակյանի թեկնածությունը:
Սեդրակյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց թեկնածությունն առաջադրելու համար և ներկայացրեց պաշտոնավարման ժամանակահատվածում հանձնաժողովի իրականացրած գործունեությունը:
«Այս ընթացքում հարուցվել են հակամրցակցային համաձայնությունների և գերիշխող դիրքի չարաշահման մեկ տասնյակից ավելի վարչական վարույթներ, որոնցից մի քանիսն արդեն արձանագրվել են չարաշահման դրսևորման դեպքերով: Վարույթների գերիշխող մասը գտնվում է ընթացիկ վարույթում: Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակենտրոնացման գործողությունները Վերջերս հանձնաժողովի որոշմամբ՝ օրենքի խախտման համար պատասխանատվության միջոց է կիրառվել նախարարության և համայքնի ղեկավարի նկատմամբ»,- տեղեկացրեց Սեդրակյանը:
ՏՄՊՊՀ անդամի թեկնածուն հայտնեց, որ գնման ընթացակարգերում առավել հաճախ են հանդիպում պայմանավորվածությունները: Նրա խոսքով՝ ամենահաճախ հանդիպող խնդիրները տեխնիկական բնութագրերում ուղղորդող, հղումներ պարունակող կոնկրետ ապրանքը բնութագրող հատկանիշների առկայությունն են: Սեդրակյանի խոսքով՝ դրանց հետևանքով սահմանափակվում է մրցակցությունը, քանի որ տեխնիկական բնութագրերի պահանջների փաստը բավարար է խիստ սահմանափակ թվով սուբյեկտների առաջարկված ապրանքների ու ծառայությունների, ինչի արդյուքնում շուկայի սահմանակիցների համար ստեղծում են շուկայում հավասար պայմանների գործունեություն ծավալելու արհեստական խոչընդոտում:
Սեդրակյանը շեշտեց, որ հանձնաժողովը որդեգրել է չվնասելու սկզբունքը՝ նախապատվություն տալով կանխարգելիչ մեթոդներ կիրառելուն: Խոշորացույցի ներքո են նաև դեղեր, ախտահանիչ միջոցներ, սնունդ արտադրողներն ու ներմուծողները խոշոր առևտրային ցանցերը: