Լուսանկարում երեկ կատարված առևտրից գոյացած պլաստիկե տոպրակների կույտն է։ Մի ապրանքը փաթեթավորվում է մի քանի անգամ՝ նախ կշռելուց, հետո՝ դրամարկղի մոտ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Յուրաքանչյուր տարի ավելի քան մեկ միլիոն ծովային թռչուն ու կենդանի է սատկում մեր բոլորիս տներից գոյացած պլաստիկե իրերի պատճառով»,- գրել է նա։