Եթե հանրապետության նախագահը 21 օրում չստորագրի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, ԱԺ նախագահն իր լիազորությունից օգտվելով՝ դա հաճույքով կանի սահմանված հնգօրյա ժամկետում:
Ասթմա, բրոնխիտ, սրտային անբավարարություն ունեցող անձինք կարող են դրսում դիմակ չկրել, եթե ունեն բժշկական փաստաթուղթ. Պարետի նոր որոշումը:
Դիմակ չդնելու դեպքում տուգանքի խստացման նախագիծն օրակարգ չմտավ, բայց թեման դեռ բաց է: Պատգամավորը պարզաբանում է, որ դա ընդամենը կարևոր փաթեթի կետերից մեկն էր:
Կորոնավիրուսի իրական պատկերը թաքցնող Ադրբեջանը ներքին ծախսերի համար արդեն բացել է պահուստները: Հայտնի է նաև, որ պաշտոնից հրաժարվել է երկրի գլխավոր համաճարակաբանը:
Ավելի ճիշտ է Սուրբ Սոֆիան վերադարձնել ուղղափառ եկեղեցուն, քան մզկիթի վերածել: Մուշեղ սրբազանի արձագանքը Էրդողանի նոր մտադրությանը:
Եվ՝ ուժեղ պայթյուն Երևանում՝ առանց ահազանգի: Մասնագետները տեղում էին, փլուզեցին «Ձյունիկ սառնարան» ընկերության շենքը: