Ահաբեկչություն է կատարվել Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Թել Աբյադ քաղաքում: Պայթուցիկ սարքը գործի է դրվել մեքենայում, ինչի հետևանքով զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ երեք երեխա, 27-ը վիրավորվել է, հայտնում է Anadolu-ն:
Վիրավորներին տեղափոխել են Թուրքիա: Նրանցից չորսի վիճակը գնահատվում է ծանր:
Պայթյունը վնասել է նաև մոտակա շենքերը: