Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նոր անդամ ունի: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ Կարեն Սեդրակյանի օգտին ԱԺ արտահերթ նիստին ներկա 86 պատգամավորից կողմ է քվեարկել 80 պատգամավոր, դեմ՝ 6:
Հիշեցնենք, որ Կարեն Սեդրակյանի թեկնածությունը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Կառավարությունը: