«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ՏՄՊՊՀ անդամի թեկնածու Կարեն Սեդրակյանից հետաքրքրվեց, թե հնանձաժողովը ինչո՞ւ էր ԶԼՄ-ներին հարցաշարեր ուղարկել գովազդների, որոշ ծառայությունների վերաբերյալ տվյալներ ստանալու համար: Ո՞րն է հարցաշարի նպատակը:
Սեդրակյանը պարզաբանեց՝ 2019-ին գովազդային շուկայի հետ կապված տարբեր բողոքներ են եղել, բայց ամբողջական ուսումնասիրություն անել չի հաջողվել նախորդ տարի, հանձնաժողովն էլ որոշել է ուսումնասիրել գովազդի շուկան:
«Հարցաշարերը կազմել է աշխատակազմը: Չափորոշիչներ է դրել, ուղարկել է տնտեսվարողներին: Այս պահին ուսումնասիրության փուլում է, ամբողջական ուսումնասիրությունը երբ լինի, կներկայացնենք հանրությանը»,- նշեց Սեդրակյանը: