Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ) նահանգը համարվում է կորոնավիրուսի համաճարակի կանխարգելմանն ուղղված կանոններն ամենաշատ ոտնահարող նահանգներից մեկը, հայտնում է Ermenihaber-ը։ Դա էլ ստիպել է երկրի առողջապահության նախարարությանը՝ հատուկ միջոցառումներ իրականացվել նահանգում։
Որոշում է կայացվել նահանգում հարսանեկան բոլոր արարողություններն անցկացնել իրավապահ մարմինների մասնակցությամբ և ոստիկանական ուժերի վերահսկողության ներքո։
Այդ նպատակով առանձնացվել է ոստիկանական հատուկ խումբ՝ 229 հոգուց բաղկացած, որոնք հարսանիքների ընթացքում կհետևեն հակահամաճարակային կանոնների պահպանմանը։