Հուլիսի 8-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Նախարար Մնացականյանը երախտագիտություն է հայտնել դեսպան Նազարուկին ծավալած արգասաբեր գործունեության և հայ-բելառուսական հարաբերությունների խորացման գործում ունեցած ավանդի համար` մաղթելով նրան հաջողություններ հետագա աշխատանքի մեջ։