Դիմորդներն այսօր քննություն են հանձնում «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն» և «Ֆիզիկա» առարկաներից:
Ինչպես հայտնում է ԳԹԿ լրատվության պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը, «Հայոց լեզու և հայ գրականություն» է հանձնելու 1598 դիմորդ, «Կենսաբանություն»՝ 1112-ը, «Ֆիզիկա»՝ 197-ը:
Քննական կենտրոնները 32-ն են. 10-ը Երևանում է, 22-ը՝ մարզերում: Մայրաքաղաքի քննական կենտրոններից 5-ում միայն կենսաբանություն են հանձնելու՝ 483 դիմորդ, 1-ում՝ ֆիզիկա՝ 91 և 4-ում՝ հայոց լեզու և հայ գրականություն՝ 377 դիմորդ: