Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը մնացել է գյուղում և հրաժարական տվել: Իբադուլլահ Աղաևը լրագրողների հետ հարցազրույցում ասել է, որ ինքնակամ է հեռացել պաշտոնից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պրոֆեսոր, վաստակաշատ ուսուցիչ, վաստակավոր գիտաշխատող, երկրի գլխավոր համաճարակաբան Աղաևը սկանդալի կենտրոնում էր հայտնվել Unikal.org-ի լրագրողի հեռախոսային խոսակցությունից հետո: Լրագրողի հարցին ի պատասխան, թե նա ինչ կարող է ասել Ադրբեջանում համաճարակային իրավիճակի մասին, Աղաևը հայտարարել էր, թե գյուղում է և չի հետևում լուրերին:
Ավելի ուշ համաճարակաբանը պարզաբանել էր, որ լրագրողի զանգի ժամանակ մասնակցում էր ազգականի թաղման արարողությանը, և չի կարողացել խոսել նրա հետ: