Եթե նախագահը չստորագրի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը և չդիմի ՍԴ՝ վիճարկելու, ես 5-օրյա ժամկետում հաճույքով կստորագրեմ այն: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ չի խոսել հանրապետության նախագահի հետ, և օրենքը կստորագրի, երբ իր համար կբացվի ստորագրելու հնարավորություն: «Նախագահն ունի 21 օր, նա կարող է վիճարկել օրենքը ՍԴ-ում, իսկ եթե, ի վերջո, չստորագրի և ՍԴ չդիմի, ԱԺ նախագահի համար իրավական հնարավորություն է ստեղծվում ստորագրելու օրենքը»,- պարզաբանեց Ա.Միրզոյանը:
Հարցին՝ ինչու երեկ ՍԴ-ում քվորում չապահովվեց, ԱԺ նախագահը նշեց, որ զերծ կմնա մեկնաբանել ՍԴ-ի աշխատանքը՝ հորդորելով դիմել ՍԴ նախկին և ներկա անդամներին: