ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել` նշելով, որ Տեղ համայնքի Վաղատուր և Քարաշեն գյուղերում հետևել է նախակրթարանների շինարարության աշխատանքներին:
«Երկու համայնքում էլ չկա նախադպրոցական ուսումնական հաստատություն: Վստահ եմ, որ նոր նախակրթարաններն ու դպրոցները կապում են մեր քաղաքացիներին իրենց համայնքին և կանխում արտագաղթը»,- գրել է Արայիկ Հարությունյանը` հրապարակելով լուսանկարներ: