Կառուցվում է Տաթև - Աղվանի - Կապան ռազմավարական մայրուղին՝ տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։
Այժմ ընթանում է Տաթև - Աղվանի 12.5 կմ ճանապարհի հիմնանորոգումը։
2019 թ. հիմնանորոգվել էր Սատանի կամրջից մինչև Տաթև - Աղվանի 6 կմ ճանապարհահատվածը։
Նախատեսված է` 2021 թ.՝ Տաթև-Աղվանի ճանապարհի շարունակության՝ 17.5 կմ հատվածի,
2022 թ.՝ ևս 10 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում։
Ճանապարհը վերջին անգամ վերանորոգվել է 1980-ական թթ.։