Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի պաշտպանն ասել է, որ դռնփակ նիստում կողմերը ներկայացրել են իրենց բողոքներն ու առարկությունները։ Պաշտպանը հայտնեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու, որը կհրապարակվի հուլիսի 8-ին:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը։ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը նույնպես վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ խնդրելով դատարանից հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը։
Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը դատական նիստին չէր մասնակցում: Նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս: