Այս տարի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում դասավանդվելու է երկու նոր մասնագիտություն` «Թաեքվանդո» և «Գեղասահք»։ Հուլիսի 6-ին բուհն ընդունել է այս մասնագիտություններով իր առաջին դիմորդներին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հաշվի առնելով որոշ մասնագիտություններում հայտ ներկայացրած դիմորդների քանակը` ութ քննություն անցկացվում է երկու փուլով: Յուրաքանչյուր փուլին ներկա է քսան դիմորդ, քննասենյակ է մտնում առավելագույնը տասը դիմորդ: Թեստային քննություն հանձնող դիմորդներին տրամադրվում են մեկանգամյա օգտագործման գրիչներ: