ԱՄՆ Մերիլենդ նահանգում ուժեղ փոթորկից շրջվել է հսկայական ծառը և վտանգել երեխաների կյանքը: Ծառն ընկել է ավտոտնակի վրա, որտեղ աղետից թաքնվում էին մի ընկերության անդամները: Վիրավորվել է 19 մարդ, որոնցից երկուսը անչափահաս են՝ հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղի փրկարարներին:
Ընկերությունը նշում էր երեխաներից մեկի ծննդյան տարեդարձը և փոթորկի ժամանակ երկու տասնյակից ավելի մարդ թաքնվել է ծառի թիրախում հայտնված ավտոտնակում: 19 տուժածից 5-ը լուրջ վնասվածքներ են ստացել, ևս 13-ը՝ ավելի մեղմ, իսկ մեկը ծանր վիճակում է: Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են: Վեց հոգին էլ ավտոտնակից կարողացել են դուրս գալ միայն փրկարարների օգնությամբ: