Կորոնավիրուսային համաճարակի պատճառով գրեթե չորս ամիս փակվելուց հետո Փարիզի Լուվրը նորից բացվել է այցելուների համար: Այսօր առավոտյան արդեն բուրգի մուտքի մոտ հերթ էր գոյացել: Գեղեցիկի հետ շփվել ցանկացողները պետք է տոմսեր գնեն առցանց և դիմակ կրեն:
Լուվրի տնօրեն Ժան-Լուկ Մարտինեսը նշել է, որ թանգարան հյուրերի թիվն այս տարի կկրճատվի մինչև 7,5 հազարի, մինչդեռ համաճարակից առաջ ամռանը օրական 30-40 հազար հյուր են ընդունել:
Զբոսաշրջիկները շարժվելու են նախապես մշակված երթուղիներով: Ընդհանուր առմամբ, դահլիճների մոտ 70%-ը մատչելի է հյուրերի համար:
Կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով առաջացած ճգնաժամը թանգարանի բյուջեին պատճառել է 40 միլիոն եվրոյի վնաս: Թանգարանի ղեկավարությունը կարծում է, որ առաջիկա երեք տարին ֆինանսական առումով դժվար կլինի: