Հայ-իրանական հարաբերություններ, տնտեսական համագործակցության զարգացում, պաշտոնական բարձր մակարդակի, ռազմավարական հարաբերություններ, հայ համայնք: Նշված և այլ թեմաների մասին Պետրոս Ղազարյանը զրուցել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:
Դեսպանը նշել է, որ Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել, և այլ տեղերում հնչող կարծիքները պաշտոնական տեսակետներ չեն: Իսրայելում ՀՀ դեսպանության բացման մասին խոսելիս դեսպանը նշել է՝ Թեհրանը հարգում է հարևանների որոշումները:
Հարցազրույցը դիտեք այսօր՝ «Լուրերի» գլխավոր թողարկումից հետո: