ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր ուժեղացված վերահսկողություն ու ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում՝ ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ:
Վերահսկողություն է իրականացվում մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման, մանրէազերծման աշխատանքների կատարման նկատամբ: Վերահսկվում է նաև երեխաների և աշխատակիցների ջերմաչափումը՝ օրվա մեջ մի քանի անգամ:
Ստուգայցերից պարզ է դառնում, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել թերությունների վերացմանը և հակահամաճարակային կանոնների պահպանմանը, էականորեն նվազել են խախտումները:
Մշտադիտարկումները շարունակական են: Արձանագրված խախտումները ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից ամեն օր ներկայացվում են պարետատուն: