Ռուսական ուղղափառ եկեղեցին դեմ է արտահայտվել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական նախաձեռնությանը։ Եկեղեցու արտաքին հարաբերությունների պատասխանատու, եպիսկոպոս Հիլարիոնը հեռուստաեթերով հետևյալ մեկնաբանությունն է արել․
«Ներկա պայմաններում նման քայլը կրոնի ազատության անընդունելի խախտում կլինի։ Մենք չենք կարող վերադառնալ միջնադար։ Հիմա ապրում ենք բազմաբևեռ և բազմակրոն աշխարհում։ Պետք է հարգանքով վերաբերվենք հավատացյալ մարդկանց զգացմունքներին»,- նշել է ռուս եպիսկոպոսը։
Նա հավելել է, որ Սուրբ Սոֆիայի մոտակայքում է գտնվում Սուլթանահմեթ մզկիթը, բայցի դրանից՝ Թուրքիայում ընդհանրապես մզկիթների պակաս չի էլ զգացվում, որ անհրաժեշտություն լիներ պակասը լրացնել Սուրբ Սոֆիայի միջոցով։
Աթենքի արքեպիսկոպոս Իերոնիմոսը նույնպես դատապարտել է Թուրքիայի իշխանությունների այս նախաձեռնությունը: