Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 5-ի դրությամբ կայացվել է 4177 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
Հունիսի 5-ի դրությամբ իրականացվել է 43814 ստուգում, որից միայն 221-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: