Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրատվամիջոցներից մեկի խնդրանքով անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարում Կառավարության հիմանական սխալներին:
Վարչապետը նշեց՝ թեման ամենաքննարկվողներից է, բայց, օրինակ՝ հիմա թվերն աճում են, որովհետև Կառավարությունը խիստ սահմանափակումների իրավիճակից հրաժարվել է պայմաններում, երբ օրական գրանցվող նոր թվերը եղել են 100-ից ավելի:
«Բայց մեր օրական թիվը 100-ից ավել է եղել մայիսի 14-ի դրությամբ: Դա նշանակում է, որ այդ լոքդաունի պայմաններում է տեղի ուենցել այդ վարակները, որովհետև մենք ունենք 7 ու 14 օր ինկուբացիոն շրջան: Մենբք արձագանքել ենք դրան մի պայմանում, երբ իմացել ենք, որ ապրիլին երկրում փակվել է 70 հազար աշխատատեղ»,-նշեց Փաշինյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կողմ էր, որ դեպքերի թիվը զրոյացվեր, նոր խիստ սահմանափակումները հանվեին: Բայց եթե կառավարությունն այդ ճանապարհով գնար, այդ ընթացքում ևս 70 կամ 100 հազար աշխատատեղ կփակվեր մայիսին և հունիսին՝ նշեց վարչապետը:
«Մեզ համար խնդիրը եղել է հետևյալը. մենք պետք է մեր բոլոր քաղաքացիներին կարողանանք սպասարկել: Առաջին լոքդաունը ծառայեց մի նպատակի՝ մենք եռապատկեցինք մեր առողջապահական համակարգի հնարավորությունները: Ապրիլի վերջին մեզ համար ակնհայտ էր, որ մենք լոքդաուն ասածը չենք կարողանում պահել ոչ միայն վարչական պատճառով, այլև՝ եղանակը փոխվում է, մարդիկ սկսում են սովորել կորոնավիրուս երևույթին, սկսում են արդեն փոխադարձ այցելություններ: Եվ մեր վիճակագրությունը ցույց էր տալիս, որ կորոնավիրուսի տարածման հիմնական տեղերը բակերը, շենքերն ու այդ հարաբերությունների զարգացումն են:
Նրանք, ովքեր որոշել են ամփոփել կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքները, առնվազն շտապում են, որովհետև դեռ պարզ չէ: Իմ արձանագրումն այն է, որ եթե մինչև այս տարվա մեջ պատվաստանյութը հասանելի չի լինելու, մեծ է հավանականությունը, որ բոլոր երկները շատ մոտ արդյունքներ կունենան հիվանդացության, մահացության և այդպես շարունակ»,-նշեց վարչապետ Փաշինյանը: