Ոստիկանությունն այսօր ԿԲ մոտ անցկացված ակցիայից բերման է ենթարկել 5 հոգու: 1lurer.am-ին ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:
Այսօր ԿԲ-ի մոտ բողոքի ակցիա է կազմակերպել քաղաքացի Մանուել Մանուկյանը՝ դժգոհելով բանկերի վարկային քաղաքականությունից: Լրագրողների հետ նրա հարցազրույցի ժամանակ ԿԲ-ին է մոտեցել բեռնատար: և դրա մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ են նետել շենքի ուղղությամբ: Բեռնատարի թափք է բարձրացել նաև Մանուկյանն ու նրանք հեռացել են: Ոստիկանները միջամտել են կատարվածին և հինգ հոգու բերման ենթարկել: