AS-ը տեղեկացնում է, որ ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի մնացած 4 հանդիպումների խաղադաշտերի առումով: Դաշտի տերերը խաղերը կանցկացնեն իրենց մարզադաշտում, ոչ թե չեզոք մարզադաշտերում:
Ի սկզբանե ՈՒԵՖԱ-ն ցանկանում էր «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ», «Բարսելոնա»-«Նապոլի», «Յուվենտուս»-«Լիոն» և «Բավարիա»-«Չելսի» խաղերն անցկացնել Պորտուգալիայում, որտեղ անցկացվելու է մրցաշարի մնացած հատվածը՝ կորոնավիրուսի տարածման ռիսկերից խուսափելու համար, սակայն «Սիթին», «Բարսելոնան», «Յուվենտուսն» ու «Բավարիան» դեմ են եղել այդ գաղափարին:
ՉԼ 1/8 եզրափակիչի պատասխան խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 7-ին և 8-ին: