Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ֆեյսբուքի էջի գրառումը հայտնում է, որ Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են: Վարակվածության նոր դեպքեր չկան:
Հոսպիտալացված բոլոր տարեցները վերադարձել են իրենց բնականոն կյանքին: Նշենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող բոլոր հաստատությունները շարունակում են աշխատել փակ ռեժիմով՝ նվազագույնի հասցնելով մուտք ու ելքի բոլոր հնարավորությունները: