Իրանի միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը չի պահպանվի, եթե Վաշինգտոնը շարունակի պահանջել Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի երկարաձգումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ներկայացնելով Ռուսաստանում Իրանի դեսպան Կազեմ Ջալալիի խոսքերը:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը սահմանում է, որ հոկտեմբերին Իրանի դեմ պատժամիջոցները հանվում են, բայց նույնիսկ այստեղ ամերիկացիներն ասում են, որ չեն հետևի այս բանաձևին: Նրանք վերջերս նախաձեռնել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ նախադրյալներ ստեղծելու Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման համար: Եթե Միացյալ Նահանգները հաջողության հասնի, կարելի է գրանցել միջուկային ծրագրի մահը»,- ասել է նա: