Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են Մոսկվա-Երևան չվերթի մանրամասներ։
Հայտնում ենք, որ Red Wings ընկերության ս/թ. հուլիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային չվերթի որոշ քանակի տոմսեր կարելի է ձեռք բերել ազատ վաճառքի սկզբունքով:
Տոմսերի ազատ վաճառքը տեղի կունենա հուլիսի 6-ին (մինչև ժամը 21:00-ը), հուլիսի 7-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ը) և 8-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 13։00-ը) օդանավակայանի N 94 տոմսարկղից:
Տոմսի արժեքը 13 հազ․ ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։