Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է կես տոկոս գնաճ, իսկ հունիսին, մայիսի համեմատ, գնանկումը 1.4 տոկոս է կազմել: Հիմնականում թանկացել են ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը՝ 9.7 տոկոս, հագուստն ու կոշիկը՝ 2.7 տոկոս: Իսկ ահա սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գինը նվազել է 1 տոկոսով: Գնանկում է արձանագրվել նաև տրանսպորտի, կապի և հանգստի ոլորտներում:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, մայիսի համեմատ հունիսին սննդամթերքի շուկայում 3.5% գնանկում է արձանագրվել, ոչ պարենային ապրանքների շուկայում՝ 0.5 տոկոս գնանկում, ծառայությունների սակագները մայիսի համեմատ 0.2% ավելացել են: