Կորոնավիրուսի պատճառով Ավստրալիայում հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ փակվել է երկրի առավել խիտ բնակեցված երկու նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի և Վիկտորիայի միջև սահմանը, հայտնում է Reuters-ը:
Նախորդ անգամ այդ նահանգների սահմանը փակվել էր 1919-ին՝ իսպանական գրիպի համաճարակի ժամանակ:
Այս անգամ պատճառը COVID-19-ն է: Վիկտորիայի մայրաքաղաք Մելբուռնում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 127 նոր դեպք՝ ամենաբարձրը համաճարակի սկսվելուց ի վեր:
Նոր Հարավային Ուելսի իշխանությունն էլ հայտարարել է, որ առայժմ չեն կարող հայտնել սահմանի բացման նույնիսկ մոտավոր ամսաթիվը: