ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ կամ 22-րդ միջոցառումների համար դիմողները, որոնք այս կամ այն պատճառով լրացրել են սխալ կամ թերի տեղեկություններ, օրինակ՝ այլ անձի քարտի տվյալներ, նոր դիմում լրացնելու համար պետք է սպասեն նախորդ դիմումի մերժման մասին հաղորդագրության:
Դիմումի մերժում հնարավոր է հետևյալ դեպքերում.
1) վճարային քարտը պատկանում է այլ անձի.
2) վճարային քարտի համարը սխալ է.
3) վճարային քարտը գործող չէ։
Նշված հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում՝ դրամական աջակցության գումարը չի կարող փոխանցվել։
Միջոցառմամբ սահմանված դրամական աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է dimum.ssa.am կայքի միջոցով ներկայացնել նոր էլեկտրոնային դիմում՝ լրացնելով բացառապես Ձեր քարտային հաշվին վերաբերող ճիշտ տվյալներ։
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ մինչև սխալ տվյալներով լրացված դիմումի մերժման մասին հաղորդագրություն ստանալը հնարավոր չէ մուտքագրել ճշտված տվյալներով երկրորդ դիմում: