Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով Հնդկաստանը հայտնվել է երրորդ հորիզոնականում` շրջանցելով Ռուսաստանին: Երկրում, վերջին տվյալների համաձայն, վարակված է 697 836 մարդ, նրանցից մահացել է 19 700-ը, առողջացել` 424 891-ը: Այս մասին են վկայում Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:
Վարակվածների ու մահացության ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակված է 2,982,928 մարդ, մահացել է 132 569 հիվանդ, ապաքինվել՝ 1,289,564:
Երկու ցուցանիշներով երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում կա 1,604,585 վարակված, մահացածների թիվը 64 900 է, ապաքինվել է 978 615 մարդ:
Ռուսաստանը չորրորդ հորիզոնականում է: Այս երկրում վարակվածները 681 251-ն են, մահացության թիվը կազմում է 10 161, առողջացել է 450 750 մարդ:
Ներկա պահին ամբողջ աշխարհում կա 11,562,873 վարակակիր: Մահացության ցուցանիշը կազմում է 536 841, ապաքինվել է 6,537,764 հիվանդ: